Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

14:19, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 21-ին պայմանագրային զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մահացած զինծառայողը 1986թ. օգոստոսի 30-ին ծնված Նարեկ Զավենի Հակոբյանն է:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այլ մանրամասներ չներկայացրեց: Նա ընդգծեց, որ զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են:

 


© 2009 ARMENPRESS.am