Հայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ

14:05, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

«Աշխատանք տարվում է Թրամփի վարչակազմի հետ, նամակներ են գրվում նախագահին: Նախագահի վարչակազմի հետ կա երկխոսություն, կարծիքների փոխանակում: Դրանից բացի, հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների հետ: Այսօր դժվար է ասել, թե նախագահն ինչ է մտածում, որովհետև երբեք չգիտենք, թե  ինչ է ասելու: Ասեմ, որ նախագահ Թրամփին անձամբ ճանաչող հայեր կան, մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ  ասաց Արփի Վարդանյանը:


© 2009 ARMENPRESS.am