Լոնդոնում շունը սահել Է սքեյթբորդի վրա

13:14, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Քլիսոլդ-պարկում ֆրանսիական բուլդոգ ցեղատեսակի շունը թեքահարթակով սահել Է սքեյթբորդի վրա: Կենդանուն ցուցադրող տեսանյութն ապրիլի 18-ին հրապարակել են Twitter-ի ImogenRussellWill‏ միկրոբլոգում: Երկու օրվա ընթացքում հոլովակը հավաքել Է ավելի քան 84 հազար լայք եւ 52 հազար ռեթվիթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրությանը կից մեկնաբանություններում օգտատերերից մի քանիսը խորհուրդ են տվել հաջորդ անգամ շանը սաղավարտ եւ արեւային ակնոց հագցնել կերպարն ամբողջացնելու համար:

© 2009 ARMENPRESS.am