Մակրոնն ընտրություններից երկու օր առաջ պահպանում Է առաջատարի դիրքը

11:37, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից երկու օր առաջ փոքր-ինչ զիջում Է դիրքերը նախագահի թեկնածուների ժողովրդականության վարկանիշում, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը պահպանում Է առաջատարի դիրքը, ինչի մասին վկայում են Elabe ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են ապրիլի 21-ին:
Հարցման արդյունքների համաձայն, ընտրությունների առաջին փուլում Մակրոնին պատրաստ Է աջակցել ընտրողների 24 տոկոսը, լե Պենին՝ 21,5 տոկոսը, ինչը 0,5 տոկոսով ցածր Է, քան երեք օր առաջ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին աջակցելու մասին հայտարարել Է հարցվածների 20 տոկոսը, «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին իրենց ձայնը պատրաստ Է տալ ընտրողների 19,5 տոկոսը:
Հարցումը, որին մասնակցել Է 1,5 հազար մարդ, անցկացվել Է ապրիլի 19-20-ին. նախքան Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետեւանքով զոհվել Է մեկ ոստիկան:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



© 2009 ARMENPRESS.am