Էրդողանը հայտարարել է Թրամփի հետ հանդիպելու ժամկետի մասին

10:59, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ժամկետների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, A News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Թրամփի հետ հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ն ընկած ժամանակահատվածում:

«Մայիսի 15-16-ը գնալու եմ Չինաստան: Այնտեղից մեկնելու եմ ուղիղ ԱՄՆ: Ամենայն հավանականությամբ Թրամփի հետ հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցում «Թրամփը կանի այն, ինչ Օբաման չի կարողացել անել»:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:


© 2009 ARMENPRESS.am