«Հարկավոր Է ուժեղ լինել». աշխարհի արձագանքը Փարիզում տեղի ունեցած փոխհրաձգությանը

10:09, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել Է ապրիլի 20-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակմանը: «Միացյալ Նահանգների կողմից ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Ահավոր բաներ են: Այսօր ահավոր բաներ են տեղի ունենում աշխարհում: Դա նման Է հերթական ահաբեկչական գործողության»,- ասել Է նա Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:     
Նա հավելել Է, որ «մենք պետք Է լինենք ուժեղ եւ զգոն, ես վաղուց եմ այս մասին ասում»:
Ջենտիլոնին միացել ԱՄՆ-ի նախագահի խոսքերին եւ նույնպես ցավակցություն Է հայտնել ֆրանսիացի ժողովրդին: «Այժմ այնտեղ շատ բարդ շրջան Է: Դա տեղի ունեցավ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ»,- նշել Է Իտալիայի վարչապետը:    
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավակցություն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ապրիլի 20-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակման կապակցությամբ: Այս մասին Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում հայտնել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը ցնցված Է Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակումից: «Ցնցված եմ Փարիզում ոստիկանության աշխատակիցների վրա կատարված գրոհից: Ցավակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց մերձավորներին: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան միասնական են ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել Է նախարարը Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական Էջում:


© 2009 ARMENPRESS.am