Վիկտորյա Բեքհեմը Բրիտանական կայսրության շքանշան Է ստացել

10:37, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան Է ստացել նորաձեւության ինդուստրիայում ներդրած ավանդի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Բուքինգհեմյան պալատում կայացած պարգեւատրման արարողությանը աստղը եկել Էր ամուսնու՝ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի եւ իր ծնողների հետ: «Ես հպարտանում եմ, որ այս պարգեւն ստացել եմ Քեմբրիջի դուքսից»,- ասել Է երգչուհին, որը նախքան ամուսնությունը հայտնի Էր Վիկտորյա Ադամս անունով:
«Եթե դու ազատություն ես տալիս քո երազանքներին ու շատ ես աշխատում, դու կարող ես հասնել աներեւակայելի բարձունքների: Ես շատ երջանիկ եմ, որ այս պահը կիսում եմ ծնողներիս ու ամուսնուս հետ, առանց նրանց սիրո ու աջակցության դա անհնարին կլիներ»,- հավելել Է ջինսե հագուստի dVb Style մակնիշի հիմնադիրը:
Բացի հագուստի դիզայնից, Վիկտորյա Բեքհեմը նաեւ ստեղծել Է արեւապաշտպան ակնոցների շարք, Intimately Beckham  պարֆյումերային բույրի հեղինակն Է եւ գրել Է ժամանակակից նորաձեւության ձեռնարկ:


© 2009 ARMENPRESS.am