Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ Պատարագին

15:12, 16 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 16-ին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ Պատարագին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


© 2009 ARMENPRESS.am