Հպարտ եմ այս ֆիլմով. Քիմ Քարդաշյանը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմը

10:03, 13 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ մոդել, դերասանուհի, ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հպարտ եմ այս ֆիլմով: Խնդրում եմ յուրաքանչյուրին դիտել «Խոստումը» ֆիլմը և վերջապես իմանալ հայ ժողովրդի պատմությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Քիմ Քարդաշյանը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը և այլք:


© 2009 ARMENPRESS.am