ԻՊ-ն ստանձնել է Եգիպտոսում պայթյունների պատասխանատվությունը

17:35, 9 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների մոտ պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։  

«ԻՊ-ի ջոկատներն իրականացրել են գրոհներ երկու եկեղեցու վրա՝ Տանտայում և Ալեքսանդրիայում»,- ասվում է ահաբեկչական խմբավորման գործունեությանը հետևող  նորությունների պորտալների հաղորդասգորթյուններում։

Հաղորդվում է, որ տարբեր տվյալներով՝ Տանտա քաղաք եկեղեցում պայթյունի արդյունքում զոհվել է , 25-30 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցու մոտ պայթյունի զոհ  է գնացել առնվազն 11 մարդ։

Երկու պայթյուններն էլ, ոստիկանության տվյալներով, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։

Լուսանկարը՝ Boston Globe

 

 


© 2009 ARMENPRESS.am