Կիպրոսի խորհրդարանի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

14:58, 8 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Cyprus News Agnecy-ն:

Նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը (Demetris Syllouris), դիմելով ներկաներին, նշել է, որ անգամ եթե հարյուր տարի է անցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական պետությունն էթնիկ զտում իրականացրեց հայերի դեմ, Թուրքիան շարունակում է  ժխտել մեկ ու կես միլիոն հայերի սպանդը:

Սիլուրիսը նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եվրոպայում հենց առաջինն էր, որ 1975 թվականին ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական ճշմարտության վերականգնում:


© 2009 ARMENPRESS.am