Պետերբուրգի մետրոյի եւս մեկ կայարանում պայթուցիկ սարք Է հայտնաբերվել

17:26, 3 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չգործած պայթուցիկ սարք Է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է մի աղբյուր:

Ապրիլի 3-ին ավելի վաղ պայթյուն Է տեղի ունեցել մետրոյի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում:

Ինչպես հայտնել Է գործակալության աղբյուրը, գործել Է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը, հնարավոր Է, հանդերձված Էր խոցող տարրերով: Պայթյունի հզորությունը կազմել Է 200-300 գրամ տրոտիլային համարժեքով: Ռումբը դրված Է եղել վագոնում: Պայթյունի հետեւանքով, ըստ նախնական տվալների, զոհվել Է 10 մարդ, վիրավորվել Է ավելի քան 50 հոգի:


© 2009 ARMENPRESS.am