ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» չկա. Լավրով

12:32, 31 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կոլեկտիվ առաջարկները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Azeri Press գործակալությանը տված հարցազրույցում: 
«Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի,-ընդգծել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:-Այժմ քննարկվող գաղափարների հիմքում այն առաջարկություններն են, որոնք մշակվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից»: 
«Ավելի ստույգ խոսքը վերաբերում Է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում հնչած առաջարկություններին: Դրանք լավ հայտնի են,- նշել Է նախարարը:-Ընդհանուր առմամբ, չմերժելով այդ հիմքը, կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների իրագործման հաջորդականությունը: Այն փոխելու կամ համանախագահների մշակած սխեման արմատապես փոխող նոր ինչ-ինչ պլաններ առաջարկելու մասին խոսք չկա»: 
«Գլխավորը կողմերին օգնելն Է՝ գտնել հավասարակշռված քաղաքական որոշում, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստմանը»,-ընդգծել Է Լավրովը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հանդես են գալիս միասնական դիրքերից:

 


© 2009 ARMENPRESS.am