Թրամփը հույս ունի կնոջ խորհրդով բարձրացնել իր ժողովրդականության վարկանիշը

10:16, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում Է դիմել երկրի առաջին տիկնոջը՝ Մելանյա Թրամփին եւ խորհուրդ ստանալ իր ժողովրդականության վարկանիշը բարձրացնելու միջոցների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Politico հրատարակությունը:
«Ես չպետք Էի այդ մասին խոսեի, բայց նրա վարկանիշներն անցած շաբաթ երկինք են հասել: Ի՞նչ Էր դա… Նա պետք Է ինձ բացի իր գաղտնիքը»,- ասել Է Թրամփը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի International Women of Courage Award պարգեւի հանձնման արարողության ժամանակ, որն ամեն տարի շնորհվում Է մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ անարդարության, ռասայական ու գենդերային անհավասարության դեմ պայքարի համար: 
Այն ժամանակ, երբ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը շարունակում Է իջնել. ներկայում այն, ըստ Gallup-ի վերջին հարցման արդյունքների, 35 տոկոսի նշագծին Է, նրա կնոջ՝ Մելանյայի վարկանիշները սրընթաց աճում են: CNN/ORC-ի վերջին հարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների 52 տոկոսը հավանություն Է տալիս առաջին տիկնոջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am