ԵՄ-ի երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով հանդես գալ Լոնդոնի հետ բանակցություններում

17:23, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի մնացած երկրների ղեկավարների՝ մարտի 29-ին հրապարակված հռչակագրում, որը տարածվել Է այն բանից հետո, երբ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին Է փոխանցել Brexit-ի գործարկման մասին Լոնդոնի պաշտոնական ծանուցագիրը:
«Մենք ափսոսում ենք, որ Մեծ Բրիտանիան լքում Է ԵՄ-ն, բայց մենք պատրաստ ենք առաջիկա գործընթացին»,-նշվում Է փաստաթղթում:
«Եվրամիության համար առաջին քայլը կդառնա Եվրախորհրդի կողմից Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարելու համար մեր հանձնարարականների հաստատումը: Այդ հանձնարարականները կներկայացնեն այն ընդհանուր դիրքորոշումներն ու սկզբունքները, որոնց լույսով Եվրահանձնաժողովով ներկայացված հանրակցությունը բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության հետ,- նշվում Է հռչակագրի տեքստում:- Մենք այդ բանակցություններին կմոտենանք կոնստրուկտիվորեն եւ կփորձենք համաձայնության գալ: Ակնկալում ենք, որ ապագայում Միացյալ Թագավորությունը կլինի մեր սերտ գործընկերը»: 
«Այդ բանակցություններում միության բոլոր անդամները գործելու են որպես մեկ ամբողջություն՝ պաշտպանելով Եվրամիության շահերը: Մեր առաջին գերակայությունը պետք Է դառնա մեր պետությունների, քաղաքացիների ու մեր բիզնեսի համար այն անորոշությունները նվազագույնի հասցնելը, որոնք պայմանավորված են Միացյալ Թագավորության որոշմամբ»,-ասված Է հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, մարտի 29-ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում,  Եվրամիության իշխանություններին ծանուցել Է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին: 
Մեյը պատմական պահ Է համարել Brexit-ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի: «Սա պատմական պահ Է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում Է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am