ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համատեղ օգտագործել իրենց ռազմածովային ուժերը

16:57, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եռակողմ համաձայնագիր են կնքել, որով պայմանավորվել են ռազմածովային ուժերի ավելի սերտ համատեղ օգտագործման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի (USNI) պորտալը:
«Սա հիանալի հնարավորություն Է երեք բարձրակարգ ծովային տերությունների համար՝ որոշելու այն ոլորտները, որոնցում իրենք կարող են համատեղ աշխատանք տանել եւ խորացնել այն»,-հրատարակությանն ասել Է ԱՄՆ-ի ռազմածովային հրամանատարության աղբյուրը:
Հրապարակման մեջ նշվում Է, որ բոլոր երեք կողմերն անհանգստություն են հայտնում Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի աճող ակտիվության կապակցությամբ: 
Համաձայնագիրն ստորագրվել Է երեք երկրների բարձրաստիճան ծովային սպաների՝ Ֆրանսիայի ՌԾՈւ-ի շտաբի պետ ծովակալ Քրիստոֆ Պրազյուկի, Առաջին ծովային լորդ ծովակալ սըր Ֆիլիպ Ջոնսոնի (Մեծ Բրիտանիա) եւ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի գլխավոր հրամանատար Ջոն Ռիչարդսոնի կողմից: 
Պայմանավորվածության բաց մասը, որը հրապարակվել Է մամուլի համար, նախատեսում Է փոխգործակցության զարգացում երեք ուղղություններով: Կողմերը պայմանավորվել են ավելի ակտիվորեն տեղեկատվություն փոխանակել ծովում ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաեւ հականավային պաշտպանության առաջադրանքներում եւ ավիակիրների գործողություններում նավատորմների մարտական ուժերի համատեղ կիրառման շուրջ:


© 2009 ARMENPRESS.am