Գուտերիշը կարեւորել Է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը

15:19, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շատ կարեւոր Է, բայց այն լիակատար հաջողություն չի ունենա առանց այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Հորդանանում ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 28-րդ գագաթնաժողովի բացմանը: 
«Բոլորը հասկանում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը, սակայն անհրաժեշտ Է հասկանալ, որ այդ պայքարը հաջողություն չի ունենա առանց քաղաքական կարգավորման»,-ասել Է նա:
Քսանութերորդ արաբական գագաթնաժողովն անցկացվում Է Հորդանանում կազմակերպության անդամ 18 պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այն ամենաներկայացուցչականներից մեկն Է դարձել վերջին տարիների ընթացքում: Սկզբնապես հանդիպումը պետք Է կայանար Եմենում, սակայն այս երկրի իշխանությունները ներքին բարդ իրադրության պատճառով հրաժարվեցին միջոցառման անցկացումից:
Արաբական պետությունների լիգան միավորում Է 21 երկրների եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ): Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում Է Կահիրեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am