Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է

13:50, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կա գործող կոնցեսիոն պայմանագիր մի ընկերության հետ, որի շրջանակներում մենք քննարկումներ ենք ծավալում ներդրողների եւ կոնկրետ այդ ընկերության հետ: «Համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջընթաց կնկատվի այդ ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նախարարը:

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ծրագրերից մեկն է: Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը բազմիցս քննարկվել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի ու Իրանի նախագահների հանդիպումների շրջանակներում: Դիտարկվում է Գագարին-Կամո-Մարտունի-Ջերմուկ-Կապան-Մեղրի-Մարանդ երկաթուղու կառուցումը, որի երկարությունը կկազմի 469,6 կմ: Նախնական հաշվարկների համաձայն՝ երկաթուղու շինարարությունը կարժենա մոտ 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նախագիծն ամենատարբեր մակարդակներով քննարկվում է դեռ 2006 թվականից:


© 2009 ARMENPRESS.am