Էրեբունի վարչական շրջանը կունենա ևս մեկ այգի

12:07, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման ծրագրով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են այգու կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը: Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:


© 2009 ARMENPRESS.am