ՌԴ զինված ուժերի թվաքանակը հուլիսի 1-ից կգերազանցի 1,9 միլիոնը

11:00, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել Է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի Է, քան սահմանված Էր նախորդ հրամանագրով: 
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, այն ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից:
2017 թվականի հուլիսի 1-ից ՌԴ զինված ուժերի թվաքանակը կաճի մինչեւ 1,903 մլն: Ընդ որում զինծառայողների թիվը չի փոխվի եւ կկազմի 1,013 միլիոն:


© 2009 ARMENPRESS.am