Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ

10:24, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:


© 2009 ARMENPRESS.am