Պետդեպն ամերիկացիներին նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին

10:08, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել Է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի քաղաքացիները նախազգուշացված են աճող այն սպառնալիքների մասին, որոնք բխում են Թուրքիայում գործող ահաբեկչական խմբավորումներից: Ստեղծված պայմանններում հարկ Է կշռադատել Թուրքիա ուղեւորվելու անհրաժեշտությունը, բացի այդ, խուսափեք Թուրքիայի հարավ-արեւելք ուղեւորություններից՝ պահպանվող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ»,- նշվում Է հայտարարության մեջ: 
Դրանում նաեւ ընդգծվում Է, որ Ստամբուլում ապրող կամ այդ քաղաք այցելող ԱՄՆ-ի իշխանությունների բլոր ներկայացուցիչներին ու նրանց ընտանիքների անդամներին արգելված Է ճամփորդել մեծ խմբերով, ինչպես նաեւ այցելել մարդկանց կուտակումների վայրեր ու հայտնի տեսարժան վայրեր:
«Մարտի վերջին եւ ապրիլի սկզբին Թուրքիայում սպասվում են բազմաթիվ ելույթներ ու հանրահավաքներ, որոնցից շատերը քաղաքական բնույթ են կրում: Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը խորհուրդ Է տալիս ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ խուսափել ցույցերի ու հանրահավաքների անցկացման վայրերից, անկախ դրանց բնույթից, կապված այդ միջոցառումների ընթացքում բռնության հնարավոր դրսեւորումների հետ»,- նշվում Է Պետդեպի մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am