Նոր Հաճնում ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել

18:15, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում մարտի 28-ին ավտոմեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am