Գյումրու դրամատիկական թատրոնի տանիքին արևային ֆոտովոլտային համակարգեր կտեղադվեն

17:31, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի տանիքին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ջանքերով տեղադրվում են 25,44 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային ներցանցային համակարգեր, որոնք տարեկան ապահովում են 10,543 տ CO2-ի արտանետման նվազում, ինչը համադրելի է շուրջ 500 հատ ծառի ազդեցությանը բնության մեջ։ 

Այս մասին «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համակարգերի շնորհիվ թատրոնն ունենալու է տարեկան առնվազն 2 միլիոն դրամի խնայողություն, որը կառավարության հատուկ որոշմամբ կտրամադրվի թատրոնին՝ այլ ծախսեր հոգալու համար։


© 2009 ARMENPRESS.am