Էյֆելյան աշտարակը կպարսպեն գնդականթափանց ապակով

14:59, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը պարսպել 2,5 մետր բարձրությամբ գնդականթափանց ապակու պատով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Prensa Latina գործակալությունը:
Ֆրանսիայի մայրաքաղաքի վարչակազմը որոշել Է այս միջոցին դիմել քաղաքում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պահպանման պատճառով: Պատը պլանավորում են կանգնեցնել 2018 թվականի վերջին:   
Նախագծի մոտավոր արժեքը 20 միլիոն եվրո Է: Պատը կկառուցեն մետաղյա ցանկապատի տեղում, որը կանգնեցրել Էին 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կապակցությամբ:
Էյֆելյան աշտարակը գնդականթափանց պատով շրջապատելու պլանների մասին հայտնի Է դարձել փետրվարին: Այդ ժամանակ հաղորդվել Էր, որ ցանկապատը կկառուցեն ընթացիկ տարվա աշնանը:


© 2009 ARMENPRESS.am