Սիրիայի բանակը ահաբեկիչների խոշոր խմբավորում Է շրջափակել Հալեպի նահանգում

14:22, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Հալեպի նահանգի Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում եւ ոչնչացնում են այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը: 
«Հալեպի նահանգի հյուսիս-արեւելքում Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները, զարգացնելով հարձակումը, ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում: Ներկայում դրա ոչնչացման գործողություն Է իրականացվում»,-ասել Է Ռուդսկոյը: 
Նա նշել Է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող սիրիական բանակին: 
Ռուդսկոյը նաեւ հայտնել Է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում  Սիրիայի Հալեպի քաղաքի 4 հազարից ավելի բնակիչներ վերադարձել են իրենց տներ: 
«Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում Է խաղաղ բնակիչներին օգնություն ցույց տալ Սիրիայի ամբողջ տարածքում: Հալեպում շարունակվում են բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ սոցիալական ենթակառուցվածքի այլ օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց տներ են վերադարձել 4 հազարից ավելի բնակիչներ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am