Վլադիմիր Հակոբյանը 5 տուրից հետո ունի 4 միավոր

13:48, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ Շարժա քաղաքում տեղի ունեցան «Շարժա Մասթերս» մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ տուրում մեր շախմատիստներից հաղթանակ նշեց Էդուարդ Հակոբյանը. նրա մրցակիցն էր Հնդկաստանի ներկայացուցիչ վարպետության թեկնածու Գուկեշը: 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Խաղացված 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստ, ովքեր վաստակել են 4.5-ական միավոր: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 4 միավոր և առաջատարներից ետ է մնում կես միավորով, Գաբրիել Սարգսյանն իր ակտիվում ունի 3.5, իսկ Էդուարդ Հակոբյանը` 3 միավոր:


© 2009 ARMENPRESS.am