Կոտայքում շմոլ գազից թունավորման երկու դեպք է գրանցվել

12:24, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից մարտի 28-ին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1940 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1990 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1992 թվականին ծնված Լիլիթ Ա.-ն և 1965 թվականին ծնված Խանում Ջ.-ն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ՝ մարտի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Գ.-ն, 1993 թ. ծնված Վարդուհի Գ.-ն և 1993 թ. ծնված Տիրուհի Գ.-ն:

Վերոհիշյալ դեպքերի առթիվ կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am