ԱՀ Նախագահը բարերար Սերգեյ Համբարձումյանին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

19:09, 27 Մարտ, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար բարերարին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

 


© 2009 ARMENPRESS.am