Տեսագրել են սուզորդուհու վրա շնաձկան հարձակման փորձը

15:54, 27 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում տղամարդը դրոնի միջոցով պատահաբար տեսագրել Է իր ընկերուհու վրա շնաձկան հարձակման փորձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Միջադեպը տեղի Է ունեցել Ֆլորիդայի նահանգում՝ Ուեստ Փալմ Բիչ լողափին: Տղամարդը խցիկով նկարահանում Էր ընկերուհուն, որը լողում Էր լաստերով եւ դիմակով: Հանկարծ կադրում հայտնվել Է շնաձուկը, որն արագորեն լողացել Է դեպի աղջիկը, իսկ այնուհետեւ կտրուկ շրջվել եւ անհետացել:      
Տեսագրության հեղինակը ենթադրել Է, որ գիշատչի թիրախը  մարդը չԷր. շնաձուկը շարժվող լաստերը կարող Էր ձկան լողաթեւերի տեղ դնել:

© 2009 ARMENPRESS.am