Մարին Լը Պենը կանխագուշակել Է Եվրամիության «մահը»

11:49, 27 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել Է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ որում Լիլ քաղաքում իր կողմնակիցներին հղած ուղերձում նա խոստացել Է Ֆրանսիան պաշտպանել գլոբալացումից, գրում Է Reuters գործակալությունը:   
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց եւ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո Ֆրանսիայում ընտրությունները կլինեն հերթական քայլը, որը նա բնորոշել Է որպես «մարդկանց գլոբալ ապստամբություն»:  
«Եվրամիությունը կկործանվի, որովհետեւ այն մարդկանց այլեւս հարկավոր չԷ: Ամբարտավան հեգեմոնիաները դատապարտված Է անհետացման երկրի երեսից»,- հայտարարել Է Լը Պենը ծափահարությունների ներքո: 
«Եկել Է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը»,- ասել Է նա իր հիմնական մրցակիցներ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին՝ նրանց մեղադրելով «դավաճանության» մեջ հանուն Եվրամիության եւ շուկայի շահերի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS


© 2009 ARMENPRESS.am