Լեհաստանը հաղթեց, Ռումինիա-Դանիայի խաղում գոլ չեղավ. Հայաստանի մրցակիցները

01:25, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում (որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը) կայացան մյուս թիմերի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատար Լեհաստանի հավաքականն արտագնա խաղում 1:2 հաշվով գերազանցեց Մոտենեգրոյին: Լեհերի կազմում աչքի ընկան Լևանդովսկին և Պիշչեկը, իսկ Մոնտենեգրոյի հավաքականի միակ գնդակը խփեց Մուգոսան:

Միաժամանակ մեկնարկած Ռումինիա-Դանիա խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

 


© 2009 ARMENPRESS.am