Թուրքիայի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին

11:41, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Լրագրողների համար դռնփակ հանդիպումը շարունակվել է ավելի քան մեկ ժամ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա` մասնակցելու թուրք-բրիտանական ֆորումի աշխատանքներին:


© 2009 ARMENPRESS.am