ԱՄՆ-ում հրշեջը շանը փրկել Է՝ նրան արհեստական շնչառություն տալով բերանով

17:01, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ոստիկանը 20 րոպե արհեստական շնչառություն Է տվել շանն այն բանից հետո, երբ նրան դուրս են հանել այրվող տնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Նալուն՝ Բիշոն ֆրիզե ցեղատեսակի շունը, տապից ու ծխից շոկի մեջ Էր ընկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Մոնիկա քաղաքի բնակարաներից մեկում: Հրշեջ Էնդրյու Քլյայնը չորեքթաթ ներս Է սողացել բնակարան եւ շանը գտել հեռավոր ննջարանում: 
«Նա անշարժ պառկած Էր,- պատմել Է հրշեջը «Ասուշիեյթեդ պրես» գործակալությանը»:- Ես բարձրացրեցի նրան եւ դուրս վազեցի բնակարանից, որովհետեւ ժամանակը հանգուցային գործոն Է, հատկապես փոքրիկ շան համար: Ես չԷի կարող անհաջողություն թույլ տալ»: Սանտա Մոնիկայի հրշեջ դեպարտամենտը մամուլի տեղեկագրում ճշտում Է, որ շունը չԷր շնչում եւ երակազարկ չկար:  
Հրշեջներն արհեստական շնչառություն են տվել եւ կենդանիների համար նախատեսված հատուկ թթվածնային դիմակ են օգտագործել շան թոքերի օդափոխման նպատակով: «Անցավ 20 րոպե, եւ շունն սկսեց ինքնուրույն շնչել, ուշքի եկավ, նույնիսկ կարողացավ քայլել»,-տեղեկացրել Է դեպարտամենտը եւ հավելել, որ Նալուն արագորեն ապաքինվել Է:


© 2009 ARMENPRESS.am