Թուրքիայում ամեն տասն անձանցից մեկը հակադեպրեսանտ է օգտագործում

16:56, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առողջապահության նախարարությունը տրամադրել է տվյալներ այն մասին, որ երկրի ամեն տասը բնակչից մեկն օգտագործում է հակադեպրեսանտներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Հոգեբուժության պրոֆեսոր Նեսրին Դիլբազը հայտնել է, որ Թուրքիայում ամենաշատը դեպրեսիայից բողոքում են 18-30 և 45-65 տարեկան անձինք: «Թուրքիայում հոգեկան առողջության հիվանդանոցներում հիվանդների հագեցվածությունը հասել է 100 տոկոսի»,- հայտնել է նա:


© 2009 ARMENPRESS.am