Դոլարը մնացել է կայուն, իսկ եվրոն ու ռուբլին արժևորվել են

16:40, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 24-ին կազմել է 484,04 դրամ: Այն  մարտի 23-ի համեմատ մնացել է անփոփոխ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 523,10 դրամ՝ արժևորվելով 1,64 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,61 դրամ է՝ մարտի 23-ի համեմատ այն արժեզրկվել է 0.10  դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 24-ին կազմել է 8.44 դրամ` մարտի 23-ի համեմատ այն արժևորվել է 0,03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 273,58 դրամ, ոսկի՝ 19.438,02 դրամ, պլատին` 15.048,69 դրամ:


© 2009 ARMENPRESS.am