Մարին լե Պենը հորդորել Է աշխարհը փրկել «գլոբալիզմից եւ իսլամական ֆունդամենտալիզմից»

12:08, 24 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը ժամանել Է Ռուսաստան, հայտարարել Է, թե աշխարհին երկու գլխավոր վտանգ Է սպառնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: 
«Այս նոր աշխարհը, որն այժմ ծնվում Է մեր աչքի առաջ, արդեն բախվում Է երկու վիթխարի, խոշորագույն մարտահրավերների՝ գլոբալիզմին եւ իսլամական ֆունդամենտալիզմին»,-ասել Է լե Պենը մարտի 24-ին Մոսկվայում Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմանը: 
Նա հավելել Է, որ իսլամական արմատականությունը խաղաղությանն ու անվտանգությանը հարվածներ Է հասցնում ահաբեկչական գործողությունների միջոցով:

 

 


© 2009 ARMENPRESS.am