Բրիտանացի գիտնականները ճեղքում են կատարել տուբերկուլյոզի ախտորոշման բնագավառում

12:02, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականներն աննախադեպ ճեղքում են կատարել տուբերկուլյոզի ախտորոշման բնագավառում: Օքսֆորդի եւ Բիրմինգեմի հետազոտողները հայտարարել են, որ կարողացել են մասնատել հիվանդության տարբեր մանրԷահիմքերը՝ օգտագործելով համագենի սեքվենտացում կոչվող գործընթացը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:   
Դա նշանակում Է, որ այն հիվանդները, որոնք նախկինում մի քանի ամիս սպասում Էին անալիզների արդյունքներին՝ ճիշտ դեղորայք ստանալու համար, այժմ կարող են բուժումն սկսել արդեն մի քանի օր հետո, ինչը մեծացնում Է ապաքինման շանսերը: 
Առողջապահության նախարար Ջերեմի Հանթն արդեն հայտարարել Է, որ այս հայտնագործությունը կյանքեր կփրկի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տուբերկուլյոզը վարակումից մահվան առաջատար պատճառն Է աշխարհում:


© 2009 ARMENPRESS.am