Չինացի գիտնականները երկու րոպեում արյան խմբի որոշման մեթոդիկա են մշակել. China Daily

15:48, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չունցին քաղաքի (Հարավարեւմտյան Չինաստան) համալսարանի գիտնականները մշակել են ընդամենը երկու րոպեում մարդու արյան խմբի եւ ռեզուս-ֆակտորի որոշման մեթոդիկա: Ինչպես հաղորդել Է China Daily թերթը, նոր մեթոդը ոչ միայն նվազ ծախսատար Է ժամանակի եւ արժեքի իմաստով, այլեւ հարմար Է արտալաբորատորային պայմաններում օգտագործման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ներկայում հիվանդանոցներում դրա համար օգտագործվում են լաբորատորային ցենտրիֆուգներ, իսկ բուն գործընթացն զբաղեցնում Է շուրջ կես ժամ: Սակայն Չունցինի 3-րդ զինվորական բժշկական համալսարանի նանոբժշկագիտության մասնագետները մշակել են ավելի արդիական մեթոդիկա:  
Դրա հիմքում ընկած Է արյան թթվայնությանն արձագանքող ազդանյութը՝ բրոմկրեոզոլային կանաչ մոնոանիոնային դեղին ինդիկատորը: Հեղուկի նմուշը այդ ռեակտիվով ներծծված թղթին քսելիս արյան մեջ առավել տարածված սպիտակուցները՝ ալբումինները, ռեակցիայի մեջ են մտնում ինդիկատորի հետ: Կախված արյան գույնի փոփոխությունից, կարելի Է անզեն աչքով որոշել դրա խումբը եւ ռեզուս-ֆակտորը:     
Այս ծրագրով հետազոտությունները կատարվում են 2014 թվականից, այդ ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են արյան գրեթե 3,55 հազար նմուշ, ըստ որում մեթոդի ճշգրտությունը կազմել Է 99,95 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am