Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-ին

14:09, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 27-ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, «պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում մարտի 28-ին պլանավորվում Է քննարկել ռուս-իրանական համագործակցության հարցերի ողջ համալիրը»: «Ենթադրվում Է հատուկ ուշադրություն հատկացնել առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ Էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համատեքստում»,-նշվում Է հաղորդագրության մեջ: 
Նաեւ Պուտինը եւ Ռոուհանին կշարունակեն կարծիքներ փոխանակել համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: 
Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր:


© 2009 ARMENPRESS.am