Երուսաղեմի Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին

18:49, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մարտի 22-ին պատրիարքարանի շենքում հյուրընկալել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից:

ՀՀ ԱԳ նախարարին ուղեկցել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և այլ պաշտոնյաներ:


© 2009 ARMENPRESS.am