Աբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել ֆրանսիացի գիտնական Իվ Մեյերը

17:01, 21 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի մաթեմատիկոս Իվ Մեյերը դարձել Է Աբելյան մրցանակի դափնեկիր, որը շնորհում Է Նորվեգիայի Գիտությունների ակադեմիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատվավոր պարգեւը, որը հաճախ անվանում են մաթեմատիկայի գծով Նոբելյան մրցանակ, գիտնականին Է հանձնվել «վեյվլետների տեսության մշակման բնագավառում հիմնարար ներդրման» համար: Օսլոյում դափնեկրի անունը հայտարարել Է Նորվեգիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ուլե Սեերստադը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


© 2009 ARMENPRESS.am