Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

12:14, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am