Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մեկնելու է ԱՄՆ

21:56, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 21-ին մեկնելու է ԱՄՆ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Չավուշօղլուն մարտի 21-ից 22-ը  ԱՄՆ-ում մասնակցելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային կոալիցիայի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպելու է նաև Նյու Յորքի թուրերի հետ:


© 2009 ARMENPRESS.am