Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում 16 աշակերտ է ձերբակալվել
20:20, 20 Մարտ, 2017ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Դիջլե համալսարանի դիմաց Նովրուզի տոնակատարության ժամանակ ձերբակալվել է 16 դպրոցական:
Այս մասին, ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ձերբակալության պատճառը եղել է այն, որ աշակերտներից մեկը երգել է Քրդստանի բանվորական կուսակցության հիմնը, և երբ ոստիկանները ցանկացել են նրան ձերբակալել, մյուս աշակերտները խոչնդոտել են, ինչի արդյունքում ոստիկանների և աշակերտների միջև բախում է տեղի ունեցել:
Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված կազմակերպություն է:
© 2009 ARMENPRESS.am