Հրշեջները մարել են Աշտարակի խճուղում բռնկված ավտոմեքենայի հրդեհը

18:47, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 20-ին, ժամը 15:30-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում այրվում է «Iran Khodro Samand» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվել է «Iran Khodro Samand» մակնիշի 13 OO 361 պետհամարանիշով ավտոմեքենայի ( վարորդ՝ Ս. Ս.-ին) շարժիչի հատվածը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել ՝ 15:51-ին:


© 2009 ARMENPRESS.am