Թուրքիայում ձերբակալել են Բեռլինում կատարված ահաբեկչության մեջ կասկածվող 3 անձի

18:03, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի  Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալել է Գերմանիայի 3 քաղաքացիների: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ձերբակալվածները կասկածվում են 2016-ի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կատարված ահաբեկչության կազմակերպման մեջ:

Բեռլինի կենտրոնում իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել էր:

Ահաբեկչությունն ուղղակիորեն իրականացվել էր  թունիսցի 24-ամյա Անիս Ամրիի կողմից, ով հետագայում Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով սպանվել է:

Ամրիի հեռախոսում հայտնաբերվել էր 5 անուն, որոնք ենթադրաբար մեղսակից էին Ամրիին:

Գերմանական ոստիկանությունը պարզել էր, որ կասկածյալներից  4-ը թաքնվում են Թուրքիայում:


© 2009 ARMENPRESS.am