Ուկրաինան արգելել Է Ղրիմ այցելած եվրոպացի պատգամավորների մուտքը երկիր

17:32, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել Է եվրոպացի հինգ պատգամավորների մուտքը երկիր, որոնք մարտի 19-ին եռօրյա այցով ժամանել են Ղրիմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Facebook-ի իր Էջում հայտնել Է հատուկ ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան: 
«Պարզվել Է, որ անօրինականորեն Ղրիմում են գտնվում Սերբիայի չորս քաղաքացի եւ Չեխիայի մեկ քաղաքացի: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում Է ընդունել՝ հինգ տարի ժամկետով արգելել նրանց մուտքը երկիր»,-հայտարարել Է Գիտլյանսկայան: 
Նա հավելել Է, որ քաղաքական գործիչները թերակղզի են ժամանել, որպեսզի նշեն նրա միավորումը Ռուսաստանի հետ:


© 2009 ARMENPRESS.am