Հանդիսատեսի դատին կհանձնվի ‹‹Փշրված պատրանքի մի գիշեր›› դրաման

16:47, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փշրված պատրանքի մի գիշեր». այսպես է կոչվում ռեժիսոր, սցենարիստ, դերասան Մհեր Մկրտչյանի նոր ներկայացումը, որի պրեմիերան տեղի կունենա մարտի  25-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բեմադրության մեջ ներգրավել են  Անի Խաչիկյանը, Արծրուն Չոբանյանը, Գեորգի Հովակիմյաը, Անուշ Ռուսլանովնան, Լևս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սարգիս Վարդևանյանը,  Ռուդիկ Մարտիրոսյանը:

Պիեսի գործողություննեըը տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ, պրոդյուսեր Արթուրը եւ Մերին իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում: Անհաջող մի կատակի պատճառով՝ կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, որը ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտական այս դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլ նաեւ փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ, առկա է բնական դերասանական խաղ:


© 2009 ARMENPRESS.am