Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր պաշտոնավարումը շարունակելու հնարավորության մասին հարցին

13:06, 18 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ  առաջիկա հինգ տարիների  իր պաշտոնավարումը շարունակելու  հնարավորության մասին հարցին: Մասնավորապես, մարտի 18-ին Դիլիջանում ՀՀԿ նախընտրական քարոզչության շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիների  մեկը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վարչապետը համոզված, որ Հանրապետական կուսակցության՝ կառավարություն ձևավորելու պարագայում  ինքն առաջիկա հինգ տարիներին  կշարունակի լինել ՀՀ վարչապետ:

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ  ես չէ, որ պետք է դա ձեզ երաշխավորեմ, այլ դուք պետք է այդ շանսը տաք: Դրանից հետո  միայն ինձանից կպահանջեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն կարապետյանը:


© 2009 ARMENPRESS.am